Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ մայիսի 9-ին լինելու է Մոսկվայում և մասնակցելու է Ռուսաստանի մայրաքաղաքում կազմակերպված տոնական միջոցառումներին։
Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում, հայտնում է Panorama.am-ը։
«Այո՛, այո՛, գնալու եմ»,- նշել է Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք գնալու է Մոսկվա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։