Մայիսի 8-ի կեսօրից հետո հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ վայրերում նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում անձրևները կարող են հորդառատ լինել։
Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 7-ի ցերեկը կբարձրանա 4-5, մայիսի 9-11-ին ևս 3-4 աստիճանով։
Երևանում մայիսի 8-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։