2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վարչապետի տիկին Աննա Հակոբյանին դավաճան անվանած Տիգրան Դերմոյանը մեղավոր է ճանաչվել։ Նա Ազգային–ժողովրդավարական բևեռի աջակից է։
«Դատարանը Բևեռի աջակից Տիգրան Դերմոյանի նկատմամբ կիրառեց մեղադրական վերդիկտ և որոշեց լրացուցիչ դատալսումներ անցկացնել: Շուտով կհրապարակվի վերջնական որոշումը։
Հիշեցնենք, որ Տիգրան Դերմոյանին դատում են 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հիշահամալիրում Աննա Հակոբյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով»,-ասվում է Բևեռի հրապարակման մեջ։
Մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել։