Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին անցկացվելիք Հաղթանակի շքերթին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովը այս մասին ասել է Life լրատվամիջոցի լրագրող Ալեքսանդր Յունաշևի հետ զրույցում։
«Պատճառաբանել են նրանով, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին»,–ասել է Ուշակովը, հայտնում է ՌԲԿ–ն։
Մոսկվա չի մեկնի նաև Լաոսի վարչապետ Թոնգլուն Սիսուլիթը, որը վարակվել է կորոնավիրուսով։ Երկիրը ներկայացնելու է արտաքին գործերի նախարար Թոնգսավան Ֆոմվիխանը։