8 մայիսի 2025 - 17:41 AMT
Խնածախում ադրբեջանցիների կրակոցներից վնասվել է բնակելի տան տանիքը

Մայիսի 7-իn, ժամը 22:22-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Տուժածներ չկան:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մարտի 31-ին ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել։