8 մայիսի 2025 - 19:03 AMT
Արմեն Գրիգորյանը կմկենի Հնդկաստան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի։

Նախատեսված է նրա հանդիպումը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ, հայտնում է ԱԽ գրասենյակը։