8 մայիսի 2025 - 19:04 AMT
ՀՀ և Ճապոնիայի միջև կրկնակի հարկումը կբացառվի․ Գործադիրը հավանություն է տվել կոնվենցիային

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիային։

«Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությամբ:

Կոնվենցիան ստորագրվել է Երևանում՝ 2024-ի դեկտեմբերի 26-ին։