30 մայիսի 2009 - 00:44 AMT
Հայ Ազգայնականների համախմբման խորհուրդին իր կողմնակիցներին կոչ է անում բոյկոտի ենթարկել ընտրությունները
Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը (ՀԱՀ) ներկայացնող ազգայնական կազմակերպություններն ու անհատները հայտարարում են, որ չնայած նախնական նախապատրաստական գործունեությանը, չեն մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին:

Ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀԱՀ-ը փորձեց բանակցություններով ի հայտ բերել հայ ազգայնականության շահերը պաշտպանող ուժերի եւ թեկնածուների, սակայն ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս նախընտրական գործընթացները հավաստեցին, որ հայ ազգայնականության ներքին քաղաքականությամբ պայմանավորված շահերը պաշտպանող ուժեր ԿԸՀ-ում գրանցված կառույցների եւ թեկնածուների շարքերում չկան:

Ուստի, ՀԱՀ-ի անդամ կառույցներն ու անհատները այս անգամ եւս չեն մասնակցի հերթական ընտրությանը: ՀԱՀ խորհուրդը կոչ է անում ՀԱՀ-ի հետեւորդներին ու համակիրներին՝ հետեւել ՀԱՀ խորհրդի հետագա հրահանգներին:

Այնուամենայնիվ, ՀԱՀ խորհուրդը իր այն համակիրներին, ովքեր ընդգրկված են հանձնաժողովի աշխատանքներում, կոչ է անում մինչեւ վերջին պահը արդարորերն հետեւել նախընտրական եւ հետընտական գործընթացներին՝ իրենց տեղամասերում պաշտպանելով արդարությոնն ու ճշմարտությունը:
Իր հետագա գործունեությամբ ՀԱՀ-ը կամ հանդես կգա նոր հայտարարությամբ կամ ներքին շրջաբերականների միջոցով կկազմակերպի ՀԱՀ անդամների, համակիրների եւ հետեւորդների հետագա քայլերը:

ՀԱՀ խորհուրդը կոչ է անում նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին մանակցող բոլոր քաղաքական ուժերին՝ զերծ մնալ մարտիմեկյան դեպքերի կրկնությունից եւ քաղաքական պայքարը շարունակել միմիայն քաղաքական դաշտում:

Դիմում ենք Երեւանի ընտրողներին՝ ընտրություններից հետո հեռու մնալ քաղաքական սադրանքներից եւ չդառնալ գործիք իշխանական կամ ընդդիմադիր ուժերի եւ նրանց օտարերկրյա հովանավորների ձեռքին: