Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ շուտով Ազնավուրի հրապարակում կտեղադրվի Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» քանդակը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հհուշարձանի համար բաց մրցույթ էր հայտարարվել՝ ներկայացված 60-ից ավելի հայտերից հաղթել է Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» քանդակը։
Ավելի վաղ, սակայն, հայտարարվել էր, որ քնդակը տեղադրվելու է Ֆրանսիայի հրապարակում։ Հայտարարվել էր, որ Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրվելու է ֆրանսիայի հրապարակի կետրոնական հատվածում, իսկ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանը նույն ֆրնասիայի հրապարակում՝ մայթեզրին ավելի մոտ հատված կտեղափոխվի։