12 մայիսի 2025 - 13:33 AMT
Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 12-ի և 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 12-15-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ցերեկը, 13-15-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 16-17-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Երևանում մայիսի 12-ին կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-ից մինչև 15-ը, ինչպես նաև 16-ի գիշերը, ժամանակ առ ժամանակ կշարունակվեն տեղումները և ամպրոպները, իսկ 13-15-ը որոշ հատվածներում հնարավոր են հորդառատ անձրևներ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կհասնի մինչև 15-18 մ/վ։

Մայիսի 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։