12 մայիսի 2025 - 13:35 AMT
Ուկրաինահայ Կարեն Չուխաջյանը վերադարձել է ռինգ և նվաճել WBO International-ի տիտղոսը

Կիսամիջին քաշային կարգում հանդես եկող ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը (25 հաղթանակ, 3 պարտություն, 3 նոկաուտ) վերադարձել է ռինգ և նվաճել է WBO International-ի տիտղոսը:

2024 թվականին Չուխաջյանը պարտվել էր ամերիկացի Ջարոն Էնիսին, հայտնում է Sport.ua-ն։

Չուխաջյանի մրցակիցն այս անգամ արգենտինացի Քրիստիան Խավիեր Այալան էր։ Մենամարտը կայացել է Գերմանիայի Ռոստոկ քաղաքում։

Այն տևել է 10 ռաունդ՝ ուկրաինահայ մարզիկը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 99-91 (երկու անգամ) և 99-92։