Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ պետությանն է վերադարձվել մոտ 22 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույք: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Դատարանի վճռով՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 50 հազար 720 եվրոյին համարժեք մոտ 22 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ձեռք բերված գույք»,–ասվում է գրառման մեջ։