12 մայիսի 2025 - 18:16 AMT
Օհանյանը` ՔԿ նախագահին․ Պատերազմի օրերին այս պետությունը ղեկավարություն ունեցե՞լ է, թե ոչ, Փաշինյանը հարցաքննվե՞լ է

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Քննչական կոմիտեի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ընդգծել է, որ պատերազմի ժամանակ պատասխանատվությունը չի կարող վերագրվել միայն զինվորականներին, քանի որ իշխանության բոլոր թևեր՝ օրենսդիր, գործադիր և դատական, կրել են պարտականություն՝ իրականացնել իրենց առջև դրված խնդիրները։

Օհանյանը նշել է, որ, ի պատասխան պատերազմում մեղավորների մասին իր հարցին, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն անդրադարձել է բարձրաստիճան սպաների, զինվորների դեպքերին, հայտնում է Panorama.am-ը։

«Դուք հիշատակեցիք սպայից մինչև զինվոր, այս պետությունը ղեկավարություն ունի՞, թե ոչ։ Այդ ղեկավարությունն իր դերակատարությունն ունեցե՞լ է թե ոչ՝ ռազմաքաղաքական որոշումների, բանակին թիկունք կանգնելու, մոբիլիզացիա անելու հարցում։ Ի վերջո տեղի հրամանատարներic ոչ մեկը մեղավոր չէ, որ ինչ-որ մի տեղ մխրճում է տեղի ունեցել: Մեղավորը նա է, ով ռազմաքաղաքական թատերաբեմը հասկանում է և պետք է այդ ուղղությամբ համապատախան միջոցներ ձեռնարկի։ Բանակի վրա միայն շեշտադրումն անընդունելի է, օրինակ՝ երկրի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը որևէ մի գործով հարցաքննվե՞լ է, թե ոչ»,-ասել է Օհանյանը։

Արթուր Պողոսյանը կրկին ասել է, որ պատերազմի կոնկրետ դրվագներով իրենք ստիպված են զինվորականների պատասխանատվության հարցը քննարկել։

«Գլոբալ առումեվ մենք վերլուծում ենք, թե մյուս գործոններն ինչպես են ազդել այս ելքի վրա»,–ասել է նա։