ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 13-14-ը աշխատանքային այցով կլինի Լյուքսեմբուրգում։ Նա կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին։
Նախատեսված են նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։