13 մայիսի 2025 - 10:46 AMT
Քարկոփ–Բագրատաշեն հատվածում երթևեկությունը կսահմանափակվի հեծանվավազքի պատճառով

Մայիսի 13-ին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի մի հատվածում երթևեկությունը մասամբ կսահմանափակվի՝ դպրոցականների հեծանվավազքի մրցույթի պատճառով։

Մայիսի 13-ին, ժամը՝ 10։00-14։00-ն Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ճանապարհի ՀՀ Տավուշի մարզի տարանցիկ հատվածում (Քարկոփից դեպի Բագրատաշեն ուղղությամբ) տեղի է ունենալու 2025 թվականին անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի դպրոցականների մրցաշարը, ինչով պայմանավորված ճանապարհի նշված հատվածում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է, հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։