ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում կալանքն օգտագործվում է անհամաչափ։ Նա այդ մասին հայտարարել է ԱԺ–ում՝ անդրադառնալով կաշառք ստացած բժշկի կալանավորմանը։
«Չարաշահվում է այս ինստիտուտը»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Թորոսյանի հայտարարությունից հետո, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանն արձագանքել է՝ ընդգծելով, որ խափանման միջոց ընտրելիս նախաքննական մարմինը չի կարող միայն հենվել հոդվածով սահմանված պատժաչափի վրա, այլ պետք է հաշվի առնի վարույթին խոչընդոտող բոլոր հնարավոր գործոնները։
«Եթե նախաքննական մարմինը գտնում է, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, հնարավո է խոչընդոտի քրեական վարույթին, ապա կալանքի միջնորդություն է ներկայացվում դատարան։ Ձեր կողմից նշված դեպքով այդ միջնորդությունը նեկայացվել է՝ խոչընդոտելու հավանականությունը հաշվի առնելով»,- նշել է Նահապետյանը։