ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ԱԺ-ում ունեցած ելույթում հայտարարել է, որ «Կրթվելը նորաձև է» արշավը վերածվել է իշխանությունների շահերին ծառայող գործիքի։
Կրթական արշավի մի քանի բաղադրիչները՝ համոզիչ հաղորդակցումը, պատմելու արվեստն ուղղակիորեն ներկայացվեցին ԱԺ-ում մաստեր կլասով։ Այսինքն՝ էդ ինչ հմտություններ եք սովորեցնում մասնակիցներին. «Ինչպե՞ս գործած մեղքերի համար ապագա պատասխանատվություներից խուսափելու հիմքեր ստեղծելու նպատակով նախընտրել խեղճ հարիֆի ու տգետի կարգավիճակը», «Ինչպե՞ս թքես քաղաքացու վրա, որ չվրիպես», «Ինչպե՞ս ստվեր չառաջացնող դատարկություն լինելով հայհոյել պատգամավորին և չքմեղանալ», «Ինչպե՞ս վիրավորել լրագրողին և խուսափել պատասխանատվությունից», «Ինչպե՞ս թաղապետով ու թիմով ծխեծել հասարակական ակտիվիստին և հենց ծեծվողին կալանքի տանել»,- ասել է Կյուրեղյանը, հայտնում է Panorama.am-ը։
Նա նշել է որ այդ դասընթացի համար պետական միջոցներ են ծախսվում և լսրանը լցնելու համար պետական ռեսուրսներ են օգտագործում:
«Տգետն իր տգիտությամբ մյուսներին հանում է տգիտության ճիրաններից, խելքի աշեցեք»,–ասել է նա,
Նա նշել է, որ միջոցառումն ուղղակիորեն առնչվում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաշվետվության քննարկմանն։
Բացատրելով, թե ինչու վարչապեն այդեպս հունից դուրս եկավ՝ Կյուրեղյանը նշել է, որ իշխանությունները հայտարարում են, որ հակակոռուպցիոն պայքարն իրենց բրենդն է դարձրել, բայց իրականում իրենց գործողություններով հակառակն են ապացուցում, իսկ ընդդիմությունն էլ ամեն օր իրենց երեսով են տալիս՝ նորանոր կոռուպցիոն սկանդալներ բացահայտելով։
«Բա էլ ոնց դիմանան այս ամենին, բա էլ ոնց հունից դուրս չգան, ոնց չդիմեն մաստեր կլասին, այն էլ նորաձև կրթության մեթոդներով»,-հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։
Դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին՝ Կյուրեղյանը հույս է հայտնել, որ իշխանության կողմից վարչական ռեսուրսն իրենց շահերի համար օգտագործելը նույնպես կոռուպցիոն դրսևորում է և բերել «Կրթվելը նորաձև է» արշավի կազմակերպման օրինակը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում հանդես է եկել ընդդիմության հասցեին կոշտ գնահատականներով՝ քննադատելով նրանց հարձակումները «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության և վարչապետի կնոջ դեմ։
«Դուք խաչակրաց արշավանք են անում «Կրթվելը նորաձև է» շարժման նկատմամբ, ուզում եմ ասել, որ ոչ կրթվելը, ոչ էլ նորաձևությունը ձեզ չի սպառնում, հանգիստ եղեք, դուք ժիգուլի եք, ժիգուլի էլ մնալու եք»,- ԱԺ-ում հայտարարել է նա, հայտնում է Aysor.am-ը։
ՔՊ-ականի խոսքով՝ ընդդիմադիրները «տգիտության լաբորատոր նմուշ են»։
«Ինչքա՞ն կարելի է գալ ու թիրախավորել վարչապետի կնոջը, միայն դժբախտ մարդը կարող է այնքան իջնել, որ գա ու վարչապետի տիկնոջ մասին խոսելիս այդքան իջնի»,- նշեԼ է Կոնջորյանը։