13 մայիսի 2025 - 17:05 AMT
ՅՈւՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ–ի Ադրբեջանի գրասենյակը մոտակա ամիսներին կդադարեցնի իր գործունեությունն այդ երկրում։ Այդ մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մամուլի ծառայության ղեկավար Իրինա Մազուրը։

Նրա խոսքով՝ գրասենյակի փակման գործընթացն իրականացվելու է աստիճանաբար, գրում է 1 News.az-ը։

«ՅՈւՆԻՍԵՖ-ը կշարունակի համագործակցել Ադրբեջանի գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի և կենտրոնական շտաբի միջոցով», – ընդգծել է Մազուրը։

Նա նաև նշել է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ն Ադրբեջանի կառավարության հետ համագործակցել է սկսած 1993 թվականից։