13 մայիսի 2025 - 18:22 AMT
Երևանում Եվրոպական ֆիլմերի փառատոն կանցկացվի

Երևանի Կինոյի տանը մայիսի 24-30-ը կանցկացվի Եվրոպական ֆիլմերի փառատոն։

Ցուցադրվելիք կինոժապավենների ցանկում ընդգրկված են «Էմիլիա Պերես», «Զմյուռնիա», «Վերջը», «Ռիտա», «Մեծ ճանապարհորդություն», «Կոնտինենտալ 25» և «Մարիա» ֆիլմերը, հայտնում է 1lurer.am-ը։

Ֆիլմերը ցուցադրվելու են բնօրինակի լեզվով՝ հայերեն և անգլերեն ենթագրերի ուղեկցությամբ։

Մուտքն այս կինոփառատոնին ազատ է։