14 մայիսի 2025 - 13:11 AMT
Ավինյան․ «Եռաբլուրի» հարակից լանջերին նոր քաղաքային անտառ է հիմնվել

Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի մոտ 15 հա տարածքում նոր քաղաքային անտառ է հիմնվել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք մոտ 55 հա նոր կանաչ տարածք, որից 44 հա-ը՝ քաղաքային ուրբան անտառներ»,–գրել է նա։

Նշվում է նաև, որ նախագծերն իրականացվել են բացառապես ոռոգելի տարածքներում:

«Կառուցել և հիմնանորոգել ենք 95 կմ ոռոգման համակարգ, արդյունքում՝ ծառերի կպչողականության ցուցանիշը հասել է 94%-ի»,–ասվում է գրառման մեջ։