Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
28 անշարժ գույք,
3 շարժական գույք,
1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք,
1 իրավաբանական անձում ունեցած մասնակցություն,
234 միլիոն 156 հազար դրամ արժողությամբ պարտատոմսերի չմարված մնացորդ,
1 միլիարդ 265 միլիոն դրամ, որը դասակարգվել է որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ,
709 միլիոն 616 հազար դրամ՝ օրինական եկամուտներով չհիմնավորված, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների ընդհանուր գումար,
4 միլիոն դրամի չափով փոխառության պահանջի իրավունք,
մոտ 3 միլիոն դրամի բանկային ավանդ։