«Առաջին հայկական ճակատ» (FAF) հայտարարություն է տարածելով՝ նշելով, որ ՀՖՖ անվտանգության բաժնի պետը բռնություն է կիրառել անչափահաս երկրպագուի նկատմամբ, որը խաղից հետո մտել է խաղադաշտ։
Հայտարարվել է, որ եթե նշված անձը չպատժվի, ՀՖՖ-ի կազմակերպած միջոցառումների ընթացքում կարգադրիչ ներկայացող այս անձիք «երկրպագուների կողմից ստանալու են նույնատիպ անհամաչափ պատասխան»։
«Ներկայացված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող, ՀՖՖ-ի ներկայիս ապիկար և վախկոտ ղեկավարության թիկունքը պահող «Տոռ» ընկերության ղեկավարներից մեկը, ով նաև ՀՖՖ անվտանգության պետն է, անհամաչափ ուժ և բռնություն կիրառում Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ավարտից հետո խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով երեխայի դեմքին, հատկանշական է, որ երեխան արդեն իսկ «բռնված» էր և դիմադրություն ցույց չէր տալիս»,–ասվում է հայտարարության մեջ։