5 հունիսի 2002 - 23:33 AMT
ՈՒԹ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԵՎ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Ութ քաղաքական կուսակցությունների առաջնորդներն եկել են համաձայնության համատեղ հայտարարության բովանդակության վերաբերյալ, որտեղ ընդգծվում է կուսակցությունների դերի ուժեղացման անհրաժեշտությունը եւ ընտրական օրենսգրքում ամրագրված խորհրդարանի մեծամասնակամ եւ համամասնական տեղերի հարաբերակցության վերանայման անթույլատրելիությունը: Ինչպես հայտնի է, որոշ քաղաքական ուժեր նախաձեռնել են համամասնական տեղերի կրճատման հաշվին մեծամասնական տեղերի ավելացման նպատակահարմարության մասին հարցի քննարկումը: Փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կստորագրեն կոմկուսի, «Ինքնորոշում» միավորման, Դաշնակցության, Ռամկավար-ազատական, «Ազգային միասնություն», «Սոցիալիստական Հայաստան», «Ազատություն», «XXI դար» կուսակցությունների ներկայացուցիչները: Տարաձայնություններ կան միայն փաստաթղթի հասցեատիրոջ հարցում: Արմատական ընդդիմությունը ներկայացնող ուժերը պնդում են, որ փաստաթուղթը ժողովրդին ուղղված դիմումի տեսք ունենա, մյուսները գտնում են, որ այն պետք է նախագահին ուղղված լինի:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: