Մայիսի 14–ի ուշ երեկոյան ոստիկանները բերման էին ենթարկել «Սրբազան պայքարի» երիտասարդ ակտիվիստներին, ովքեր մասնակցել են «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» կարգախոսով իրականացվող ակցիային։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց ազատ են արձակել։
Ակցիան իրականացնում էին Լիդյա Մանթաշյանը, Լուսինե Գրիգորյանն ու Էլեն Գաբրիելյանը, հայտնում է «Առավոտը»։
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Սարգսյանն այցելել էին ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Ազատ արձակված աղջիկներն ասել են, որ իրենց մոտ հայտնաբերել են սոսինձ ու Ա4 ձևաչափի թղթեր:
«Ես շատ լուրջ հանցագործ եմ, ինձ մոտ գտել են սոսինձ»,-ասել է աղջիկներից մեկը, հայտնում է Panorama.am-ը։