15 մայիսի 2025 - 10:54 AMT
Ֆրանսիացի երիտասարդ դիվանագետներն այցելել են ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան

Ֆրանսիացի երիտասարդ դիվանագետներն այցելել են ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտնիյին, որն ուղեկցել է նրանց։

«Մասնագիտական վերապատրաստման նպատակով դեսպանությունում գտնվող Ֆրանսիացի երիտասարդ դիվանագետների հետ այցելեցինք ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։

Շնորհակալություն եվրոպացի դիտորդներին, որոնք Հայաստանում բարձր են պահում Եվրոպայի դրոշը»,- գրել է դեսպանը։