Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ շարունակում է իր գործունեությունը Երևանի Նաիրի Զարյան փողոցի 17Ա հասցեում գտնվող Արցախի ներկայացուցչության շենքում:
Այս ընթացքում Խորհուրդն արդեն նախաձեռնել է բազմաթիվ հանդիպումներ տարբեր մասնագետների, կառույցների և անհատների հետ։ Այդ քննարկումների ժամանակ հավաքագրվել ու համակարգվել են տեղահանված արցախցիներին հուզող կարևոր հարցերն ու հիմնախնդիրները։
Ըստ տարածած հաղորդագրության՝ Խորհուրդը շարունակում է իր նպատակաուղղված աշխատանքը՝ ուղղված խնդիրների վերլուծությանը, լուծումների մշակմանը և համապատասխան գործողությունների իրականացմանը։
Խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ արցախցիները կարող են իրենց հարցերն ու առաջարկությունները ուղարկել Խորհրդի ֆեյսբուքյան էջին կամ անձամբ ներկայանալ գրասենյակ՝ դրանք ներկայացնելու համար։
Բոլոր ներկայացված խնդիրները կվերլուծվեն, կդասակարգվեն ըստ թեմաների, և դրանց լուծման ուղղությամբ կձեռնարկվեն համատեղ քայլեր։