15 մայիսի 2025 - 11:22 AMT
Առաքելյան․ 2025թ․ առաջին եռամսյակում ծնունդների ամենացածր մակարդակն է գրանցվել վերջին 100 տարում

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է, որ 2025թ․ սկզբին ծնունդների ամենացածր մակարդակն է գրանցվել վերջին 1 դարում։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«2025թ․ առաջին եռամսյակում արձանագրվել է ծնունդների ամենացածր մակարդակը վերջին 100 տարիների ընթացքում»,–գրել է նա:

Հայաստանում 2024 թվականին, 2023 թվականի համեմատ, ծնելիությունը նվազել է 8 տոկոսով։ Հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 33,648 երեխա, մինչդեռ 2023 թվականին ծնվել է 36, 590 երեխա։