Մայիսի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով ուղևորվելու է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան։
Նա կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։
Այցի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք աշխատանքային հանդիպումներ։