Ուրուգվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Պարագվայում և Բոլիվիայում։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։
Նստավայրը կլինի Մոնտեվիդեոյում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանին, համատեղության կարգով, նշանակել Պարագվայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոնտեվիդեո)»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում։
Մարիամ Գևորգյանը Հայաստանի դեսպան է նշանակվել է Ուրուգվայում 2024–ի հունիսին։