15 մայիսի 2025 - 12:43 AMT
Սպանության փորձի համար ՌԴ–ում հետախուզվողը հայտնաբերվել է Սևան-Մարտունի ճանապարհին

Մայիսի 12-ին, մոտավորապես ժամը 22։40-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 27-րդ կմ հատվածում հայտնաբերվել է 44-ամյա տղամարդ, ում 2023 թվականից հետախուզել են Ռուսաստանի իրավապահ մարմինները՝ սպանության փորձի, ինչպես նաև ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով։

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը եղել է կալանքը, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Տղամարդը տեղափոխվել է Գավառի համայնքային ոստիկանության բաժին, ապա՝ ձերբակալվածների պահման վայր։

Նրա հայտնաբերման մասին հաղորդում է ուղարկվել հետախուզումը նախաձեռնած կողմին։