Հաճախ եք ճամփորդողները հավանաբար նկատել են, որ եվրոպական հայտնի ավիաընկերության՝ Wizz Air-ի պաշտոնական ամսագրի ապրիլ-մայիսյան համարում լույս է տեսել Հայաստանի մասին հատուկ անդրադարձ։ Եվրոպայի տարբեր երկրներ ուղևորվող հազարավոր ճանապարհորդներ այս թողարկման էջերից հնարավորություն ունեցան ծանոթանալ Հայաստանի յուրահատուկ մշակույթին, պատմությանը, ավանդույթներին ու բնությանը։
WIZZ Magazine-ի այս բացառիկ թողարկումը ընթերցողներին հրավիրում է հիշարժան ճամփորդության Հայաստանում՝ ներկայացնելով մեր խոհանոցի բույրն ու համը, բացօթյա ճոխ սեղանները, գինեգործության հնագույն ավանդույթներն ու, իհարկե, հայ ժողովրդի անկեղծ և ջերմ հյուրասիրությունը։
Հայաստանի մասին պատմող այս թողարկման մեջ ներկայացված է նաև IDBank-ի «Edit Your Memories» գովազդը, որը ժամանակակից ճանապարհորդներին ծանոթացնում է Travel Card ճամփորդական քարտին։ Քարտը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են ճամփորդության հարմարավետությունն ու մատչելիությունը․ այն առաջարկում է քեշբեք, մուտք աշխարհի ավելի քան 1300 օդանավակայանների բիզնես սրահներ, Fast Track ծառայություն, ապահովագրություն և կոնսիերժ սպասարկում։
Այս թողարկմանը մեր մասնակցությունը պարզապես գովազդ չէր․ սա մեզ համար նաև առիթ էր՝ հպարտությամբ աջակցելու Հայաստանի ճանաչելիությանը՝ այն ներկայացնելով միջազգային հանրությանը։
«Բացահայտե՛ք Հայաստանը, վայելե՛ք ճամփորդությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։