Մայիսի 15-ի երկրորդ կեսին հանրապետության մի շարք վայրերում, ներառյալ մայրաքաղաք Երևանը, սպասվում են հորդառատ անձրևներ՝ ամպրոպային բնույթի, տեղ-տեղ՝ կարկուտ։ Ամպրոպների ընթացքում քամին կարող է ուժգնանալ՝ հասնելով 18-23 մ/վ արագության, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մայիսի 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 18-ին կեսօրից հետո, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևանում մայիսի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
Մայիսի 16-ի ցերեկը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։