15 մայիսի 2025 - 16:51 AMT
Մոսկովյան փողոցում հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտի կլինի

Մայիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Մոսկովյան փողոցում՝ Նալբանդյանից դեպի Աբովյան հատվածում, հանրային տրանսպորտի համար գոտի կառանձնացվի:

Հանրային տրանսպորտի երթուղինների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան - Նալբանդյան - Իսահակյան- Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան -Մոսկովյան- Աբովյան փողոցներ հետագծով:

Ինչպես նաև Խանջյան, Նալբանդյան - Մոսկովյան փողոցների խաչմերուկում կարգելվեն ձախ շրջադարձերը Խանջյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց և Մոսկովյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց: