Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան մշակվում է։
Նա հավելել է, որ այցի ժամկետների և օրակարգի մասին տեղեկատվությունը կհրապարակվի մոտ ապագայում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցին Հայաստան, ապա կարող եմ ասել, որ այն մշակվում է։ Մենք անպայման ձեզ հետ կկիսվենք այս հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկություններով», — հայտարարել է Զախարովան ավանդական ճեպազրույցի ընթացքում։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարի առաջիկա այցի մասին հայտնել էր ՀՀ ԱԳՆ–ն: ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշել էր, որ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի արտգործնախարարի այցի ճշգրիտ ամսաթիվը կհայտարարի այցին ավելի մոտ ժամկետում: