15 մայիսի 2025 - 17:53 AMT
ՀՀ-ն և Սողոմոնի կղզիները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կոմյունիկե են ստորագրել

Մայիսի 14-ին Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սողոմոնի Կղզիների մշտական ներկայացուցիչ Ջեյն Մուգաֆալու Քաբուի Վեատարան ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, հայտնում է ԱԳ նախարարությունը: