Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» փակ բաժնետիրական ընկերության կաթնամթերքի արտադրամասում։ Ստուգման ընթացքում կատարվել է տարբեր ապրանքատեսակների նմուշառում, որոնք փոխանցվել են լաբորատոր հետազոտության։
Տեսչական մարմինը հաղորդել է, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Մածուն» 3․2% յուղայնությամբ արտադրատեսակի նմուշում հայտնաբերվել են մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչն ըստ կանոնակարգերի, չի համապատասխանում սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ․Վերիշեն)։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասում առանձին արտադրական գործընթացը կասեցվել է։