Հայաստանը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է՝ Պարգը Survivor երգով, հաղթահարել է մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը։
Եզրափակիչ փուլ են անցել նաև Լիտվան, Իսրայելը, Դանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լատվիան, Մալթան և Հունաստանը։
Վրաստանը չի հաղթահարել արգելքն ու չի անցել եզրափակիչ։
«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ մրցույթը կկայանա մայիսի 17-ին։
Մայիսի 13–ին եզրափակիչ էին անցել Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան և Ուկրաինան։ Ադրբեջանը դուրս է մնացել պայքարից։