60 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ ու արվեստագետ Արման Գրիգորյանը, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Արման Գրիգորյանը նշանակալի հետք է թողել հայկական ժամանակակից արվեստում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նորարար մոտեցումներով և համարձակ արվեստագիտական փնտրտուքներով։ Որպես «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիր՝ նա եղել է ժամանակակից հայ արվեստի ձևավորման ակտիվ մասնակից՝ նպաստելով ազատ ստեղծագործական մտքի տարածմանն ու զարգացմանը։
Նշանակալի է նաև Արման Գրիգորյանի դերը արվեստի կրթության ոլորտում․ նա տարիներ շարունակ իր գիտելիքն ու փորձը փոխանցել է սերունդներին՝ կրթելով արվեստագետների նոր սերունդ։
ԿԳՄՍ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Արման Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և արվեստասեր հասարակությանը։