Հայաստանից ավագ դասարանների 10 աշակերտ այս տարի երկշաբաթյա հետաքրքիր ճանապարհորդության կմեկնի Ռուսաստանի և Բելառուսի քաղաքներով՝ ժամանակակից երկհարկանի գնացքով: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սադիկովը։
Պատգամավորը հանդիպում է ունեցել «Հիշողության գնացք 2025» միջազգային կրթամշակութային նախագծի մասնակիցների հետ, հայտնում է Sputnik Արմենիան։
Այն կմեկնարկի հունիսի 20-ին և կտևի մինչև հուլիսի 5-ը:
Դպրոցականները կայցելեն Բրեստ, Մինսկ, Սանկտ Պետերբուրգ, Վոլգոգրադ, Սամարա և շատ այլ քաղաքներ, որոնք վառ են պահում Հայրենական մեծ պատերազմի հիշատակը:
Հայաստանի Հանրապետությունն այս նախագծին մասնակցում է 2023 թվականից։