16 մայիսի 2025 - 12:27 AMT
Սիմոնյանը Ղազախստանում այցելել է տոտալիտարիզմի զոհերի հուշահամալիր. Բանտարկվածների թվում նաև 80 հայ կին է եղել

Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին:

Ըստ թանգարանի տվյալների՝ բանտարկվածների թվում եղել են նաեւ մոտ 80 հայ կանայք: Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դրել նաև հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: