16 մայիսի 2025 - 12:43 AMT
Մայիսի 16-17–ին տեղումներ չեն սպասվում․ Աստիճանաբար 7-10 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում` մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-ին կեսօրից հետո, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևանում՝ մայիսի 16-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 16–ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +20-22, գիշերը` +9-11 աստիճանի սահմաններում։