16 մայիսի 2025 - 17:55 AMT
Երևանում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է տեղափոխվել հիվանդանոց

Երևանի Սեբաստիա փողոցում, «Եռաբլուր» պանթեոնի մերձակայքում, 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է սյանը և բենզալցակայանին։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, գրում է Factor.am-ը։

«Ժամը 15։40-ին վթարի մասին ահազանգ է ստացվել։ Այս պահին վթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխվել է 8 անձ»,- փոխանցել են ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչությունից։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել։ Վարորդի և վիրավորների ինքնությունը պարզվում է։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարորդի և ուղեւորների կյանքին վտանգ չի սպառնում։