17 մայիսի 2025 - 11:14 AMT
Ավտոբուսի վթարից տուժած անչափահասի վիճակը միջին ծանրության է, մյուսները դուրս են գրվել

23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներն անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ստացել են առաջին բժշկական օգնությունը և դուրս գրվել, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Բուժօգնությունը շարունակում է ստանալ անչափահաս տուժածը, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Վթարի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 8 անձ։

Մայիսի 16–ին Երևանի Սեբաստիա փողոցում, «Եռաբլուր» պանթեոնի մերձակայքում, 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է սյանը և բենզալցակայանին։Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել։