Բազելում «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանը ներկայացնող Պարգը իր Survivor-ը երգով ելույթ կունենա 18-րդը։
«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլին մասնակցում է 26 երկիր։
Մայիսի 15-ին Պարգը հաղթահարել է մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլ են անցել նաև Լիտվան, Իսրայելը, Դանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լատվիան, Մալթան և Հունաստանը։
Մայիսի 13–ին եզրափակիչ էին անցել Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան և Ուկրաինան։ Ադրբեջանը դուրս է մնացել պայքարից։
Վրաստանն ու Ադրբեջանը չեն հաղթահարել արգելքն ու չեն անցել եզրափակիչ։