Հայաստանի Ազգային պատկերասրահը վերանորոգվել է և այժմ կրկին բաց է հանրության համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի ազգային պատկերասրահը վերանորոգված և վերաբացված է»,–ասվում է գրառման մեջ։
Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել։
Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921-ին։ Այն երկրի գլխավոր և ամենամեծ պատկերասրահն է` բաղկացած 56 ցուցասրահներից: