Մեծանուն արվեստագետ, շանսոնիե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման գործընթացը շարունակվում է, և հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Հուշարձանի համար բաց մրցույթ էր հայտարարվել՝ ներկայացված 60-ից ավելի հայտերից հաղթել է Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» քանդակը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Շառլ Ազնավուրի արձանի նախատեսվում է 2025 թվականի մայիսի 22-ին՝ որպես մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտ:
Ազնավուրի արձանը կկանգնեցվի նաև Փարիզում։ Շառլ Ազնավուրի անունով անվանակոչվել է Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը։ Առաջիկայում պուրակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը և պուրակը կծառայի ոչ միայն Մեծ Արտիստի հիշատակը հավերժացնելուն, այլ նաև կվերածվի մի վայրի, որտեղ միլիոնավոր մարդիկ կկարողանան հաղորդակից դառնալ նրա թողած մեծ ժառանգությանը: