Տուլայի «Արսենալի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ առաջիկա ընկերական հանդիպումներին մասնակցելու համար։ Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ Կոսովոյի (հունիսի 6) և Չեռնոգորիայի (հունիսի 9) հավաքականների հետ ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար, գրում է Armsport-ը։
Ավելի վաղ հայտարարվել է, որ Արգենտինայի «Բանֆիլդ» ակումբի խաղացող Թոմաս Ադորյանն էլ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական։