20 մայիսի 2025 - 12:14 AMT
Բերման են ենթարկվել Սրբազան շարժման աջակիցները, հետո՝ ազատ արձակվել

Բերման են ենթարկվել Սրբազան շարժման աջակիցները, որոնք «Աստվածապաշտությունը հաղթելու է անձնապաշտությանը» գրությամբ պաստառ են փակցրել։

ՆԳՆ-ից ասել են, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172․2 հոդվածի հիմքով 5 անձ է տեղափոխվել Նոր Նորքի համայնքային ոստիկանության բաժանմունք, հայտնում է Radar.am-ը։

«Նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Ավելի ուշ շարժումը հայտնել է, որ «անհիմն ձերբակալված քաղաքացիներին» ազատ են արձակում Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից։