20 մայիսի 2025 - 12:58 AMT
Բանջարեղենը հունվար–ապրիլին թանկացել է 28%-ով, այդ թվում կարտոֆիլը 41.4 %-ով

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ 2025թ. հունվար-ապրիլի սպառողական գների ինդեքսը, որի համաձայն հունվար-ապրիլին սպառողական գների աճը կազմել է 3.2%-ով։

Բարձր գնաճ է արձանագրվել առաջին անհրաժեշտության սննդամթերքների շարքում։ Միրգը թանկացել է 13.6%-վ, բանջարեղենը՝ 28%-ով, կարագը 12.8%-ով, կարտգոֆիլը 41.4%-ով, գրում է Panorama.am-ը։

Հատկանշական է, որ սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 5,2 %,ալկոհոլային խմիչքը և ծխախոտը՝4.2 %։

Հրապարակված վիճակագրությունից պարզվում է, որ շոկոլադը թանկացել է 10.9 %-ով, սուրճը՝ 17.3%-ով, կակաոն և շոկոլադի փոշին 13.9%-ով, իսկ տրանսպորտը թանկացել է 25%-ով։