Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կառույցների տեխնիկական վիճակի պլանային զննություն է նախատեսվել իրականացնել, հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։
2025 թվականի մայիսի 21-ին՝ առավոտյան ժամը 06:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի տարածքում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը, իսկ մայիսի 22-ին և 23-ին՝ ժամը 15:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի FM ռադիոալիքների հեռարձակումը։